Այ թե բոլորը Արմեն Մարտիրոսյանի նման արհեստավարժ լինեին


23:50 , 8 նոյեմբեր, 2014

Հայաստանի ձայն նախագծում մի քանի րոպե առաջ Արմեն Մարտիրոսյանը ապացուցեց իր բարձր կարգը։ Նրա թիմի սաների զուգերգը ցնցող էր։ Իդեալական ընտրված երգ, այդ երգի չքնաղ ու նորովի կատարում՝ Վերոնիկայի և Վահեի անզուգական կատարումը: Այլ կերպ ասած՝ պետք է մեկ անգամ ևս փաստել, որ արհեստավարժ մասնագետի աշխատանքը անհնար է չնկատել ու չհասկանալ։ Ժյուրիի կազմից Սոնան անգամ արտասվեց։ Բրավո մաեստրո, դու արդեն հաղթել ես։