Ինչից այդքան վրդովվեց Միհրան Ծառուկյանը (ֆոտո, վիդեո)


23:23 , 8 նոյեմբեր, 2014

Ինչից այդքան վրդովվեց Միհրան Ծառուկյանը (ֆոտո, վիդեո)Armlur.am-ը գրում է.

Երգիչ Միհրան Ծառուկյանի մոտ բուռն աշխատանքային շրջան է. նա այժմ «Ֆուլ հաուս» սիթքոմում հանդես է գալիս որպես դերասան, այս անգամ՝ հումորային ժանրում: Միաժամանակ զբաղվում է նաեւ երգչի իր կարիերայով: Սակայն, ինչպես պարզեցինք, երիտասարդ երգիչը դեռ պատրաստ չէ իր գործունեության հետ կապված քննադատական կարծիքներ լսել: Համենայն դեպս «Ժողովուրդը»-ի հետ զրույցում նա նման հարցադրումից նկատելիորեն վրդովեց:

-«Ֆուլ հաուս» սիթքոմում երկրորդ անգամ ներկայացաք որպես դերասան, բայց արդեն՝ հումորային կերպարում. դա ռիսկային քայլ չէ՞ր:

-Ինչպես միշտ՝ ռիսկի գործոնը մեծ էր, բայց, հավատալով տղաներին, սկսեցինք միասին աշխատել: Գրիգոր Դանիելյանն ու Մենչն օգնում են շատ հարցերում, ես էլ փորձում եմ մաքսիմալ լավ խաղալ: Թեեւ դերասանական կրթություն չունեմ, բայց արդեն որոշակի փորձ ունեմ «Դժվար ապրուստ»-ից: Իմ կերտած կերպարը դեռ պետք է հղկվի, բայց, կարելի է ասել, հունի մեջ եմ ընկել:

mihran carukyan

-Միհրա՛ն, փորձը ցույց է տվել, որ «Հայ սուպեր-սթարի» որոշ մասնակիցներ, այդ թվում՝ Դուք, ավելի մեծ ճանաչում եք ձեռք բերել, մեծ քայլերով առաջ գնացել շոու-բիզնեսում, քան հաղթած մասնակիցները, ո՞ր գործոնները Ձեզ օգնեցին այդ հարցում:

-Ճիշտն ասած՝ ես հատուկ ոչինչ չեմ արել ճանաչվելու համար: Եթե ունեմ հաջողություններ, ապա դրանք ժողովրդինն են:

-Սրտակերի կերպարից չե՞ք հոգնել: -Դա ես չեմ որոշել…Պարզապես ասեմ, որ լինում է ժամանակ, երբ ուզում ես հանգստանալ այդ աշխույժ կյանիքց, աժիոտաժից, բայց հետո շուտ վերադառնում ես աշխատանքի, դա նորմալ է: Եթե դու հայտնի մարդ ես, հասարակության կողմից ուշադրության կենտրոնում ես, այդ խոսակցությունները պետք է լինեն…

-Էքսցենտրիկ կերպար, պարուհի, երգչուհի Վարդայի հետ համագործակցելը միտված էր է՛լ ավելի ճանաչվելո՞ւն, թե՞ գուցե կոմերցիոն քայլ էր:

-Ոչ մի նման միտումնավոր քայլ չի եղել, մեր համագործակցությունը վաղուց էր պլանավորված: -Նա Ձեր արվեստին ծանո՞թ է, Ձեր երգերը հավանո՞ւմ է:

-Ճիշտն ասած՝ մենք միմյանց այդքան էլ ծանոթ չենք եղել:

mihran varda

-Բայց այդ դեպքում ինչպե՞ս եք որոշել համագործակցել:

-Պրոդյուսերների համաձայնությամբ, նրանք են որոշել:

-Երկրպագուները ե՞րբ սպասեն Ձեր երեւանյան մենահամերգին:

-Ես շատ եմ ուզում մենահամերգով հանդես գալ, տեսնենք՝ գրաֆիկն ինչպես կդասավորվի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ