22:07 , 8 նոյեմբեր, 2014Tert.am-ը գրում է.
Եռյակի նախաձեռնած գործընթացներին զուգահեռ ո´չ միայն որոշակիորեն լարվել են տարբեր ճամբարներում հայտնված ազատամարտիկների հարաբերությունները, այլև` նրանք անցել են անձնական վիրավորանքների ու լուտանքների հարթություն: Մասնավորապես, «Սև հովազներ» ջոկատի ազատամարտիկ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանի՝ «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանի հասցեին գրառում կատարելուց հետո սկսված «փոխհրաձգության» արդյունքում ազատամարտիկներն սկսեցին միմյանց վիրավորել՝ ընդհուպ մինչև «կովի գողի» մակարդակով:
Tert.am-ը խնդրի առնչությամբ զրուցել է ազատամարտի ու նշված շրջանակների հետ որոշակի առնչություն ունեցող անձանց՝ մտավորականների, նախկին ազատամարտիկների ու քաղաքական, զինվորական գործիչների հետ:
Արկադի Տեր –Թադևոսյան
«Ոնց որ թե մենք ոնց որ կանք, էդպես ենք, էլի...որ խաղաղ պայմաններում իրար հետ պետք է կռվենք, որ երբ վտանգ չկա, նման բաներ կարող ենք ասել: Օգոստոսից մեկից, երբ սահմանին լարվածություն էր, կարծես դարձել էինք միասնական, հիմա նորից….»:
Սուրեն Աբրահամյան, «Հանրապետություն» կուսակցության անդամ, նախկինում՝ Երևանի քաղաքապետ ու Ներքին գործերի նախարար
«Ինձ համար սա անընդունելի բան է, երկու կողմում էլ ընկերներ ունեմ, ճանապարհ անցած մարդիկ են, խելքը գլխին մարդիկ են, բայց ինձ համար դա անընդունելի է: Եվ «թու» նրան, ով էս ամեն ինչը սարքում է: Ով որ կասի, որ չի սարքվում, ես կպատասխանեմ՝ բա ինքնաբուծ նման բա՞ն է լինում: Ինձ համար սա անընդունելի է, ու ես դատապարտում եմ: Նրանք միասնական պետք է լինեն, միասին պետք է լինեն»:
Շուշան Պետրոսյան, երգչուհի, ԱԺ պատգամավոր
«Ազատամարտիկները էսօրվա հերոսներն են, հայ զինվորը, և ազատամարտիկների որևէ նման բախում, որ հարուստ է լուտանքներով, մեկը մեկին քննադատելով կամ մեղադրելով ինչ-ինչ հարցերում... Ի վերջո՝ դա կարող էր լուծվել ներքին կարգով և չբարձրաձայնվել, որովհետև կարծում եմ, որ ազատամարտիկի կերպարը այն կերպարը չէ, որ պետք է ապականել և խեղաթյուրել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ