Ռուսերենը Ուկրաինայում պետական լեզվի կարգավիճակ չի ստանա. Պորոշենկո


19:46 , 8 նոյեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բացառել է, որ իր երկրում ռուսերենին կտրվի պետական լեզվի կարգավիճակ: Նա նշել է, որ Ուկրաինայում միայն ուկրաիներենը հատուկ կարգավիճակ կունենա:

Նշենք, որ դեռ փետրվարին Գերագույն ռադան օրենք ընդունեց, որով գործնականորեն զրկեց ռուսերենին, բելառուսերենին, մոլդովերենին և մի քանի այլ լեզուներին շրջանային լեզվի կարգավիճակից: Իհարկե այն ուժի մեջ չմտավ, սակայն ամռանը մի խումբ պատգամավորներ կրկին բարձրացրեցին այդ հարցը: