19:25 , 8 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Էմիլիո Բուտրագենիոն թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին ակումբի լեգենդ Ալֆրեդո դի Ստեֆանոյի արժանի ժառանգորդ է անվանել:
«Մեր թիմը երբեք չի հանձնվում: 10-րդ անգամ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության հաղթող ենք դարձել, բայց շարունակում ենք ավելիին ձգտել: Հավատում ենք, որ կարող ենք նվաճել նաև 11-րդ տիտղոսը:
«Ռեալ»-ը գերազանց գլխավոր մարզիչ ունի` ի դեմս Կարլո Անչելոտիի և Ալֆրեդո դի Ստեֆանոյի արժանի ժառանգորդ` ի դեմս Քրիշտիանու Ռոնալդուի, ով արդեն ակումբի լեգենդ է դարձել»,- Marca-ն մեջբերում է Բուտրագենիոյի խոսքերը: