Բացի գարնան ցրտահարությունից` Արարատի մարզում եղանակային պայմանները եղել են բարենպաստ


19:12 , 8 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, Tert.am-ի հետ զրույցում գնահատելով գյուղատնտեսական տարին, ասաց, որ բերքի առումով բոլոր ցուցանիշները գերազանց են եղել:
«Ճիշտ է, տարին սկսվեց ցրտահարությամբ, սակայն հետագայում հողագործները կարողացան բավականին աշխատանք տանել, և բացի ծիրանից՝ մնացած բոլոր առումներով առաջընթաց կա: Բացի գարնան ցրտահարությունից՝ մնացած ժամանակ եղանակային պայմանները բարենպաստ են եղել»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ