Պան Գի Մուն. Եմենում կառավարության ձևավորումը


17:52 , 8 նոյեմբեր, 2014

Elq.am-ը գրում է․

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է Եմենում տեխնոկրատների կառավարության ձևավորումը, որը կոչված է երկիրը դուրս բերել սուր ներքաղաքական իրավիճակից։ Տարածված հայտարարությունում նա դա խաղաղության ուղղությամբ արված քայլ է անվանել։  «Եմենում այս խառը իրավիճակի համապատկերին հնչեցված հայտարարությունը դրական քայլ է քաղաքական կայունության և երկրում խաղաղության ճանապարհին», – նշվում է հաղորդագրության տեքստում։ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը նշել է Եմենի նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիի և վարչապետ Հալեդ Բահահի ցուցաբերած առաջնորդությունը, ինչպես նաև հիշեցրել երկրի քաղաքական ուժերի՝ ժողովրդական գործընկերության և խաղաղության համաձայնագրի շրջանակներում վերցրած պարտականությունների մասին։  Գլխավոր քարտուղարի հայտարարությունից առաջ ՄԱԿ–ի ԱԽ–ն պատժամիջոցներ էր կիրառել Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի և խռովարարների երկու առաջնորդների նկատմամբ երկրում քաղաքական գործընթացին խոչընդոտելու և իրավիճակն ապակայունացնելու համար։