17:20 , 8 նոյեմբեր, 2014
Shamshyan.com-ը գրում է․
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 7-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:00-ի սահմաններում Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 30-ամյա Մարտուն Մանուկյանը իր վարած BMW մակնիշի 89 ՏM 999 համարանիշի ավտոմեքենայով Պռոշյան փողոցում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու դիմաց, վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի բնակչուհի, 67-ամյա Զարուհի Սարգսյանին: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ