Օբաման ևս 1,5 հազար զինծառայող է ուղարկում Իրաք ահաբեկիչների դեմ


16:59 , 8 նոյեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 7-ին որոշում է կայացրել ևս 1,5 հազար զինծառայող Իրաք ուղարկելու մասին: Ինչպես գրում է Associated Press-ը` հղում անելով Սպիտակ տանը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար Իրաք ուղարկվող ամերիկացի զինծառայողներն անմիջական մասնակցություն չեն ունենալու մարտական գործողություններին, նրանք պատրաստելու են արաբներին և քրդերին, որոնք էլ մասնակցելու են մարտական գործողություններին:

Բացի դրանից, Օբաման Կոնգրեսից 5,6 մլրդ դոլար է խնդրել Իրաքում և Սիրիայում ահաբեկիչների դեմ իրականացվող ռազմական օպերացիայի համար: