17:14 , 8 նոյեմբեր, 2014Երեկ հարյուրավոր զինվորներ Մոսկվայի Կարմիր հրապարակով զորահանդեսի էին դուրս եկել՝ նշելու 1917թ․-ի Հոկտեմբերյան հեղափոխությունը։ Զինվորները Երկրորդ աշխարհամարտի տարիների սովետական բանակի ավանդական համազգեստն էին կրում, երբ 1941թ-ին նշում էին նոյեմբերի 7-ի զորահանդեսի 73-րդ տարելիցը։
Այն ժամանակ, չնայած գերմանական զորքերը մոտենում էին Մոսկվային, ռուս զինվորները 15 րոպե զորահանդեսի դուրս եկան՝ հեղափոխության 24-րդ տարելիցը նշելու և ցույց տալու իրենց զորքի անկոտրուն լինելը, որից հետո նրանք անմիջապես առաջնային գիծ ուղղվեցին։












