Հեմփշիրում այգեպանը մահացել է աշխարհի ամենաթունավոր բույսին կպչելուց հետո


16:51 , 8 նոյեմբեր, 2014

Untitled-51in.am-ը գրում է․

Անգլիայի հարավային Հեմփշիր դքսությունում հարուստ բիզնեսմենի կալվածքում այգեպան աշխատող 33-ամյա տղամարդը մահացել է պոլիօրգանական անբավարարությունից այն բանից հետո, երբ պատահաբար ձեռք է տվել ամենաթունավոր բույսին՝ ակոնիտին, որը հայտնի է նաև «մարտիկ», «գայլի արմատ» և «այծի մահ» անուններով: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։

Խոշոր բիզնեսմեն Քրիստոֆեր Թոմփսոնի մերձքաղաքային կալվածքում այգեպան աշխատող Նաթան Գրինուեյին անմիջապես հոսպիտալացրել են, երբ նա տկարություն է զգացել, որի պատճառը այգում աճած մահացու վտանգավոր ծաղիկն է, որին անզգուշաբար կպել է տղամարդը։ Չնայած արյան բացասական անալիզներին, բժիշկները երկար ժամանակ չեն կարողացել ախտորոշում կատարել։ Հինգ օր անց այգեպանը մահացել է պոլիօրգանական անբավարարությունից։