16:26 , 8 նոյեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
ՌԴ պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը կարծում է, որ Հունգարիայի օրինակով շատ լավ կարելի է պատկերացնել, որ ԱՄՆ-ը շուտով կսկսի ճնշում գործադրել գոյություն ունեցող պետությունների մեծ մասի վրա: Այս մասին ռուս պաշտոնյան գրել է թվիթերյան իր էջում:
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ Հունգարիայի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող էներգետիկ կապի պատճառով ԱՄՆ-ը փորձում է ազդել իր երկրի վրա: Այս մասին հունգարացի պաշտոնյան հայտարարել էր Մոսկվայում Բավարիայի վարչապետ Հորսթ Զեեհոֆերի հետ հանդիպումից հետո: