Դալուզյանը պատրաստ է աշխարհի առաջնության մեդալ և օլիմպիական վարկանիշ նվաճել


16:01 , 8 նոյեմբեր, 2014

Մելինե Դալուզյանը մրցումների ժամանակ, արխիվAzatutyun.am-ը գրում է․

Այսօր հայ ծանրորդները Ղազախստանի Ալմաթի քաղաքում ծանրամարտի աշխարհի առաջնությունում դուրս կգան մրցահարթակ: Հայաստանի 14 ներկայացուցիչները կպայքարեն նաև 2016-ի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի վարկանիշների համար:

69 կգ քաշային կարգում Հայաստանի պատվիրակ Մելինե Դալուզյանը «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Թե ինչ կիլոգրամներ կբարձրացնեմ՝ պարզ կդառնա մրցման օրերին,  հիմնականում կախված է պայքարից: Ոչ մեկին չեմ փորձում թերագնահատել, բոլորն էլ մրցակիցներ են: Առաջինը մտածելու ենք Օլիմպիական խաղերի վարկանիշների մասին, ձգտելու ենք բարձր միավորներ նվաճել»:

Նշենք, որ առաջնությունում ամենաբարձր միավորներ հավաքած 4 մարզուհիները միայն կկարողանան օլիմպիական ուղեգիր նվաճել:

Կանանց պայքարում հայ ծանրորդներից բոլորը մասնակցել են նախկինում մեծահասակների առաջնություններին, ամենափորձառուներն են, սակայն, Մելինե Դալուզյանը և 75+ կգ քաշային կարգում հանդես եկող Հռիփսիմե Խուրշուդյանը:

Մելինե Դալուզյանը մեծահասակների Եվրոպայի չեմպիոն է դարձել  63 կգ քաշայի կարգում 2007-ին և 2008-ին, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալով է բավարարվել 69 կգ քաշային կարգում 2010-ին, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել 2010-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ