Բացառիկ պատմական լուսանկարներ


15:17 , 8 նոյեմբեր, 2014

Մենք հերթական անգամ ծաղկաքաղ ենք արել խոսուն պատմական լուսանկարներ, որոնք կարող են վկայել, թե որքան արագ է փոխվում աշխարհը։ Տասնամյակները սահում-անցնում են, փոխվում է աշխարհագրական ու քաղաքական քարտեզը, մարդիկ ծնվում ու մեռնում են, և այդ ամենից իբրև հուշ մնում են լուսանկարները։ 

historical01 Удивительные малоизвестные исторические фотографии

1. Մերկապարուհին Տորոնտոյի ֆոնդային բորսայում 1970-ականների վերջին։ 

historical02 Удивительные малоизвестные исторические фотографии

2. Այս լուսանկարը նկարվել է 1971 թ-ին՝ Բանգլադեշի անկախության պատերազմի ժամանակ։ Պակիստանցի զինվորն ստուգում է, թե արդյոք այս տղամարդը թլպատված է, որպեսզի պարզի՝ նա մահմեդական է, թե հինդու։  

historical03 Удивительные малоизвестные исторические фотографии

3. Պիկնիկ ավտոուղու վրա 1973 թ-ի նավթային ճգնաժամի ժամանակ։  

historical04 Удивительные малоизвестные исторические фотографии

4. Ուժգին հանդիպակաց քամու պատճառով վայրէջք կատարող ինքնաթիռը բախվել է բեռնատարին, 1976 թ։

historical05 Удивительные малоизвестные исторические фотографии

5. Սփիլբերգը Ինդիանա Ջոնսի մասին առաջին կինոնկարի նկարահանումների ժամանակ, 1980 թ։

historical06 Удивительные малоизвестные исторические фотографии

6. Ջոն Լենոնն այս ակնոցը կրում էր 1980 թ-ին՝ իր սպանության օրը։  

historical07 Удивительные малоизвестные исторические фотографии

7. Առաջին հնդկական արբանյակի փոխադրումը, 1981 թ։

historical08 Удивительные малоизвестные исторические фотографии

8. Սևամորթ ոստիկանը պաշտպանում է ռասիստական «KKK» ընկերության անդամներին ցուցարարներից, 1983 թ.

historical09 Удивительные малоизвестные исторические фотографии

9. Դմիտրի Մեդվեդևը պատանեկության օրերին, 1986 թ. (նա ինքը նշում է, որ սա կեղծ լուսանկար է)։

historical10 Удивительные малоизвестные исторические фотографии

10. 7600-տոննայանոց բազմաբնակարան շենքի փոխադրում Ռումինիայի Ալբա-Յուլիա քաղաքում։ 1987 թ-ին այս շենքը տեղափոխեցին, որպեսզի դրա տեղում զբոսայգի կառուցեն։   

historical11 Удивительные малоизвестные исторические фотографии

11. Հաննա Սթիլլին ծնվել է 1746 թ-ին,  իսկ այս լուսանկարը նկարվել է 1840 թ-ին։ Նա երբևէ լուսանկարված ամենածեր մարդկանցից է։ 

historical12 Удивительные малоизвестные исторические фотографии

12. Բնապահպան, կենդանասեր ու կենսաբան Կարլ Էյքլին իր վրա հարձակված հովազի հետ, որին նա սպանել է անզեն ձեռքերով, 1896 թ։

historical13 Удивительные малоизвестные исторические фотографии

13. Աշխարհի առաջին հեռուստաօբյեկտիվը, 1900 թ։ 

historical14 Удивительные малоизвестные исторические фотографии

14. Ռուսաստանի պառլամենտի շենքում փուլ եկած առաստաղը, 1907 թ։ 

historical15 Удивительные малоизвестные исторические фотографии

15. Չքավոր մարդը վազում է Բրիտանիայի թագավոր Ջորջ  V-ի կառքի հետևից, 1920 թ։

historical16 Удивительные малоизвестные исторические фотографии

16. Թութանհամոնի գերեզմանի մուտքի փորագրությունը, 1922 թ. (այն անվնաս մնացել է իր տեղում 3245 տարի շարունակ)։

historical17 Удивительные малоизвестные исторические фотографии

17. «FIATA»-ի աշխատակիցները մասնակցում են մրցարշավի Իտալիայի Թուրին քաղաքի մի ընկերության առաջին գործարանի տանիքին, 1923 թ։

historical18 Удивительные малоизвестные исторические фотографии

18. Մերկ դեռահասները Լոնդոնի Հայդ Փարկում փախչում են կին ոստիկանից, 1926 թ։ 

historical19 Удивительные малоизвестные исторические фотографии

19. Օփիում ծխողների որջ Սինգապուրում, 1941 թ։ 

historical20 Удивительные малоизвестные исторические фотографии

20. Այսպիսի տեսք ուներ առաջին ավիացիոն մարզասարքը 1942 թ-ին։  

historical21 Удивительные малоизвестные исторические фотографии

21. Առաջին կոշտ սկավառակի բեռնումը «PanAm» ինքնաթիռ, 1965 թ։    

historical22 Удивительные малоизвестные исторические фотографии

22. Օդրի Հեփբերնը գնումներ է անում իր տնային կենդանու հետ, 1958 թ։

historical23 Удивительные малоизвестные исторические фотографии

23. Լողավազան-մեքենա Նյու Յորքում, 1960 թ։ 

historical24 Удивительные малоизвестные исторические фотографии

24. Չե Գևարան ու Ֆիդել Կաստրոն ձկնորսության ժամանակ, 1960 թ։ 

historical25 Удивительные малоизвестные исторические фотографии

25. «Disney» ընկերության աշխատակիցների ճաշարանը, 1961 թ։ 

historical26 Удивительные малоизвестные исторические фотографии

26. «Beatles»-ի տղաները երգում են Օլդերշոթ քաղաքի փոքրիկ ակումբում 1961 թ. դեկտեմբերին։ Մեկ ու կես տարի անց նրանք սուպերաստղեր դարձան։ 

historical27 Удивительные малоизвестные исторические фотографии

27. Առավոտյան գնացք Ճապոնիայում, 1964 թ։ 

historical28 Удивительные малоизвестные исторические фотографии

28. 1968 թ. Պրահայի աշունը. խորհրդային բանակի զինվորը հետապնդում է տանկի վրա քարեր նետած տղային։  

historical29 Удивительные малоизвестные исторические фотографии

29. Տղամարդն աշխատում է նոր մոդելի համակարգչի ստեղծման վրա, 1968 թ։