«Լիլիթ Հովհաննիսյան» բառերով յուրաքանչյուր վերնագրով նյութ ամենամեծ ընթերցումն է ապահովում


14:08 , 8 նոյեմբեր, 2014

Պետք է ցավով նշեմ, որ «Լիլիթ Հովհաննիսյան» բառերով յուրաքանչյուր վերնագրով նյութ ամենամեծ ընթերցումն է ապահովում: 
Այո, ժողովուրդ, սա լուրջ եմ ասում.... Ինչ ուզում ես գրի նյութի մեջ: Կարող ես վերնագիր գրել. «Լիլիթ Հովհանիսյանը ասում է» ու նյութի մեջ գրես Ստալինի հայտնի խոսքերը, միևնույնն է, այդ նյութը բոլոր կայքերում կապահովվի ամենաշատ արդյունքը: 
Ես անձամբ կայքերին ընդհանրապես չեմ մեղադրում, քանի որ, ինչպես բազմիցս ասել եմ, կայքերի լրահոսը կազմվում է մեր՝ ընթերցողներիս կողմից տրված պահանջարկով: 
Կհարցնեք՝ ինչի է «Լիլիթ Հովհանսիյան» բառերը պահանջված, չէ՞ որ մենք զզվում ենք, բա բացատրեմ:
Լիլիթ Հովհաննսիյան gjuk фан club-ի էրեխեքը չեն ալարում ու, ամեն կայքում տեսնելով էտ անունը, անընդհատ բացում են, որից էլ անուղղակիորեն ձևավորվում է այն կարծիքը, որ պահանջարկն այդ է ամբողջ հայության, ու սրա դեմ չես կարող պայքարել: 
Այս է մեր այսօրվա երիտասարդությունը, նրանց բացի Լիլիթիկից ոչինչ չի հետաքրքրում:

Հ.Գ. Եթե էս նյութս էլ հայտնվի կայքերում, դուք կտեսնեք իմ ասածի ապացույցը ու, իհարկե, վերոնշյալ խմբի երեխեք, լատինատառ վիրավորանքները իմ հասցեին: