Ուկրաինայում ռուսերենը պետական կարգավիճակ չի ունենա. Պորոշենկո


13:14 , 8 նոյեմբեր, 2014

pic_c6736a1d38f325503c7a278c54c7eadb1in.am-ը գրում է․

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Տարաս Շևչենկոյի անվան մրցանակի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է, որ միայն ուկրաիներեն լեզուն պետականի կարգավիճակ կունենա: Այս մասին ասվում է Պորոշենկոյի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Մենք՝ ուկրաինացիներս, տարբեր լեզուներով ենք խոսում, բայց միայն մեկ լեզու՝ ուկրաիներենը, հատուկ պետական կարգավիճակ ունի և կունենա, որովհետև մենք հստակ գիտենք՝ եթե ապրում է ուկրաիներեն լեզուն, ապրում է Ուկրաինան, և երբեք թույլ չենք տա այն վտանգել»,- ասել է Պորոշենկոն:

Պորոշենկոյի խոսքով՝ «Ուկրաինան ոտքի կանգնեց և կոտրեց ձեռնաշղթաները»: «Երկիրն ապրում և շնչում է ազատությամբ, խիզախորեն, հերոսաբար դիմակայում է ագրեսիային…»,- հայտարարել է Պորոշենկոն՝ հիշեցնելով Տարաս Շևչենկոյի խոսքերը:

Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ Ուկրաինայում սովորելու համար պարտադիր երկրորդ լեզուն պետք է անգլերենը լինի, ոչ ռուսերենը: