ԱԷՄԳ-ն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր զեկույց է հրապարակել. 5 տոկոս հարստացված ուրանի պաշարներն ավելացել են


12:49 , 8 նոյեմբեր, 2014

ԱԷՄԳ-ն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր զեկույց է հրապարակել. 5 տոկոս հարստացված ուրանի պաշարներն ավելացել ենPanorama.am-ը գրում է․

«Իրանի 5 տոկոս հարստացված ուրանի պաշարներն ավելացել են՝ հասնելով 8 տոննայի»,-այդ մասին մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նշված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոյի հրապարակած զեկույցում:

ԱԷՄԳ-ի գլխավոր քարտուղարի հրապարակած զեկույցում նշվում է, որ վերջին երեք ամսվա ընթացքում Իրանը ավելացրել է 5 տոկոս հարստացված ուրանի պաշարները՝ հասցնելով 8 տոննայի: Զեկույցի մեկ այլ բաժնում էլ նշվում է, որ Իրանը 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները վերածել է օքսիդի»:

Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին, անդրադառնալով Ամանոյի զեկույցին, նշել է, որ այն կրկին հաստատում է, որ Իրանի՝ միջուկային ծրագրի շրջանակներում ընթացող աշխատանքներն իրականացվում են վերահսկողության ներքո և այդ հարցում որևե շեղում չի արձանագրվել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ