Բրիտանիայում կանխվել է թագուհու վրա հարձակումը. The Epoch Times


12:28 , 8 նոյեմբեր, 2014

Lurer.com-ը գրում է․

Բրիտանիայի ոստիկանությանը հաջողվել է կանխել թագուհի Էլիզաբեթ II-ի դեմ նախատեսվող հարձակումը: Այս մասին հայտնել է The Epoch Times-ը՝ հղում անելով բրիտանական ԶԼՄ-ներին:

Նախատեսվող հարձակումը պետք է իրականացվեր այսօր՝ նոյեմբերի 8-ին, պատերազմների և զինված հակամարտությունների զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ։

Ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու համար, ոստիկանությունը ձերբակալել է 19-27 տարեկան 4 կասկածյալի:

Թագուհին տեղեկացվել է հարձակման մասին, սակայն չի հրաժարվել նախատեսված միջոցառումներին մասնակցելուց:

http://lurer.com/?p=162147&l=am