Արդյոք երեխային բարուրելը դրակա՞ն ազդեցություն է թողնում ոտքերի կառուցվածքի վրա. պատասխանում է մասնագետը


12:22 , 8 նոյեմբեր, 2014

Արդյոք երեխային բարուրելը դրակա՞ն ազդեցություն է թողնում ոտքերի կառուցվածքի վրա. պատասխանում է մասնագետըLife.panorama.am-ը գրում է․

Երեխային բարուրելը ոչ մի պարագայում չի խրախուսվում, ոտքերի ուղղմանն էլ չի նպաստում: Life.panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը: «Շատ հաճախ է այն հարցը հնչում, թե որքանով է բարուրելը նպաստում ոտքերի կառուցվածքին: Այն ոչ մի նշանակություն չունի, հակառակը, եթե կա, ասենք,  կոնքազդրային հոդի խնդիր, ապա այն նպաստում է, որ այդ խնդիրն առավել արտահայտիչ դառնա և երեխան կարող է անգամ կաղ մնալ»,-ասաց մանկաբույժը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ