11:56 , 8 նոյեմբեր, 20141in.am-ը գրում է.

Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում այսօր կայանալիք «Չելսի»-ի հետ խաղից առաջ մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել է, որ իր սաները հաղթելու լավ հնարավորություններ ունեն:
« «Չելսի»-ին սեփական հարկի տակ հաղթելու հիանալի հնարավորություն ունենք:
Վնասվածք ստացած ֆուտբոլիստներ ունեինք, ու այս մրցաշրջանում կայուն չենք խաղում, չենք խփում այնքան գոլեր, որքան նախորդ տարի: «Չելսի»-ն շատ լավ է հանդես գալիս այս տարի: Նրանց օգտին է փորձը»,- Ռոջերսի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը: