ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են


11:43 , 8 նոյեմբեր, 2014

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենSlaq.am-ը գրում է.

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: