11:13 , 8 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսի մահվան գործով հետաքննությունը պաշտոնապես եզրակացրել է, որ նա մահացել է ինքնասպանության արդյունքում: Այս մասին գրում է BBC-ն:
Կալիֆոռնիա նահանգի Մարին շրջանի քննիչները հանգել են այն եզրակացության, որ Ուիլյամսը կախվել է և մահացել շնչահեղձության հետևանքով:
Փորձաքննությունը ցույց է տվել, որ մահվանից առաջ դերասանը չի օգտագործել ալկոհոլ կամ թմրանյութեր: