12:12 , 8 նոյեմբեր, 2014Մոսկվայաբնակ լուսանկարչուհի Դարյա Կոնդրատևան ընտանեկան, մայրերի ու երեխաների լուսանկարներ չի ստեղծում, նա զբաղվում է կախարդական պատկերներով լուսանկարներ ստեղծելով, որոնք, թվում է, թե հին հեքիաթների ու լեգենդների վերապատմումներն են։ Նրա լուսանկարների հերոսները, թվում է, կախարդներ, արքայադուստրեր ու անտառային ոգիներ են։ Բացի մոդելներից լուսանկարներում երևում են նաև վարժեցրած կենդանիներ, որոնք հեքիաթային կադրերն ամբողջական են դարձնում։ Թվում է, թե դրանք կարող են խոսել ու ինչ-որ գաղտնիք շշնջալ մոդելների ականջին։









