11:03 , 8 նոյեմբեր, 2014
Թվերը մեծ դեր են խաղում...
Սոցապ նախարարին ասում են, ինչու եք 20 միլիարդ դրամ հատկացնում ԱԱԾ-ին, որ ԱԱԾ-ն էլ դա տրամադրի ռուսական զորքին: Ախր դժվար չի մտնել էտ անտեր հատկացումների ցուցակը նայել ու տենալ, որ 20 միլիարդ չի, այլ 20 միլիոն ա, իսկ դրանք իրարից տարբերվում են 3 հատ 0-ով: Հույս ունեմ՝ հասկանում եք՝ ինչ կարելի է անել 20 միլիարդով, իսկ 20 միլիոնը այն թիվն էր, որը որպես մայրության նպաստ ստացել է Նախկին նախարարի կինը: Հիմա հարց՝ մեզ լավ ա, որ նախկին նախարարի կինը 20 միլիոն ստանա, թե մենք 20 միլիոն տանք ռուսական զորքին (1997-ից սկսած այդ գումարը մենք տրամադրում ենք) ու դրա դիմաց էժան զենք ստանանք:
Երեկ եռյակի հանրահավաք կրկին տեղի չունեցավ: Աչքիս Հայտ ներկայացնեմ քաղաքապետարան ու մի երկու տարով Ազատության հրապարակը բռոնյա անեմ: Ասեմ՝ ամեն օր միտինգ եմ անելու, բայց չանեմ: Հա ինչ ով կարա ինչ ասի, հենա եռյակենք էլ են նույն բանը անում: Հետո կարամ թանգով եռյակին տամ հրապարակը, գան ասեն ուզում ենք միտինգ անենք՝ մի քանի հազար դոլարով մի օրը տամ: Էտ փողն էլ կտրամադրենք անապահով երեխեքին: Գոնե մի օգուտ կլինի:
Շառլ Ազնավուր՝ մի անուն, որի առջև պետք է խոնարհվեն բոլորը, իսկ Հայստանում մի քանի մարդուկներ իրանց դրել են մարդու տեղ ու Շառլին են վիրավորում: Մի հատ հետ նայեք ձեր անցած կյանքին, ձեր ամեն մի օրը նման է մյուսին, այդ խոսացողների մեծ մասը սկի 10 դրամի օգուտ չի տվել ինչ-որ մարդու, ուր մնաց Հայաստանին օգուտ տված լինի, բայց էսօր իրանց կարճ ուղեղով Շառլին են վիրավորում: Մի խոսքով ապրեք ձեր անիմաստ գոյությամբ ու ձեռքներդ հեռու պահեք Շառլից:
Մարդիկ կան ազատամարտիկների մեջ «մուտիլովկա» են քցել ու հիմա ցավալի պատկեր է ստեղծվել՝ ազատամարտիկները վիրավորում են մեկ մեկու: Հավատացեք, դրանից վատ բան չկա, երբ զենքի ընկերների մեջ կռիվ է սկսում, սակայն համոզված եմ՝ վաղ թե ուշ զենքի ընկերները իրար կհասկանան ու կմիավորվեն, իսկ «մուտիլովկա» քցողներին իրանք իրանց ձևերով կպատժեն:
«Ժառանգության» հարցը լուրջ ա, ախպեր: Նրանք չեն կարում հարմարվեն եռյակի ֆորմատին, Րաֆֆին ԵՏՄ-ի անուն ա լսում, միանգամից սկսում ա դեմ խոսել ԵՏՄ-ին: Հիմա ասածս ի՞նչ ա, այ ժառանգականներ ջան, խ՞ի եք մնացել էտ եռյակում, հելեք ձեր համար հանգիստ ԵՏՄ քլնգեք, որ ձեզ էլ ասեն ջղաձգվող, ֆռաք ասեք՝ ջղաձգվողը դու ես: