Պեկինում սկսվել է Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի հանդիպումը


10:50 , 8 նոյեմբեր, 2014

lavrov_kerri1in.am-ը գրում է.

Պեկինում սկսվել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի երկկողմ հանդիպումը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ ) գագաթնաժողովի շրջանակներում:

Ներկայիս բանակցություններն ընթանում են վերջին մի քանի տարում երկու երկրների վատթարացած հարաբերությունների ֆոնին, ինչը պայմանավորված է Ուկրաինայում իրավիճակով, նաև Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների սահմանած տնտեսական պատժամիջոցներով՝ հայտնում է Ria Novosti-ն:

Բանակցությունների գլխավոր թեման կլինեն ուկրաինական իրադարձությունները: