Պատգամավորը կանչվել է բաժին, իսկ «Տու՞»-ն


10:43 , 8 նոյեմբեր, 2014

Պատգամավորը կանչվել է բաժին, իսկ «Տու՞»-նAravot.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 29-ին «Հաուս» սրճարանում տեղի էր ունեցել ծեծկռտուք: Խուլիգանության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ըստ մեր աղբյուրի՝ 20-25 անձ ԱԺ պատգամավոր Արթուր Ստեփանյանի եւ Արաբկիր համայնքի պատասխանատու Գեւորգ Ղազարյանի գլխավորությամբ ծեծել էին սրճարանի տիրոջը՝ Կարեն Բեջանյանին, եղբորը՝ Աշոտին, որդուն՝ Սամվելին: Կարեն Բեջանյանը ստացել էր ծնոտի վնասվածք: Aravot.am-ի տեղեկություններով ոստիկանության բաժին են կանչվել պատգամավորը, Գ.Ղազարյանը, մի քանի անձինք: Նրանք հաստատել են, որ եղել են սրճարանում, կապված անձնական խնդրի՝ պատգամավորի որդու եւ սրճարանատիրոջ որդու նույն աղջկան սիրահարվելու(բարձրաշխարհիկ հարսնացուի անունը չենք հրապարակում),խնդրի հետ: Նրանք չեն ծեծել, չեն մասնակցել որեւէ կռվի: Մինչդեռ, մեր տեղեկություններով, սրճարանատիրոջ եղբայրը՝ Աշոտը , երբ բերման են ենթարկել իրենց ոստիկանություն, հայտնել էր, որ պատգամավորն ու նրա թիմակիցներն են եղել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ