10:20 , 8 նոյեմբեր, 2014Tert.am-ը գրում է.
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները նպաստում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, և դրանք պետք է շարունակվեն: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«ԱՄՆ-ի անունից կարող եմ ասել, որ մենք ակնկալում ենք, որ նախագահների հանդիպումները պարբերական կլինեն: Նրանց հանդիպումները նպաստում են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք նաև կհանդիպենք հակամարտող կողմերի արտգործնախարարների հետ՝ ԵԱՀԿ անդամ երկրների՝ Բազելում կայանալիք հանդիպման ընթացքում, և շարունակելու ենք հանդիպումները նման մակարդակով: Շատ կարևոր է զարգացնել երկխոսությունը, որը տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Փարիզում»,-նշել է Ջեյմս Ուորլիքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ