Ինչու՞ են հենց Հայաստանում տեղադրել Կալաշնիկովի արձանը


09:26 , 8 նոյեմբեր, 2014

Նոր տեղեկացա՝ երեկ Գյումրու ռուսական կայազորում տեղադրել են համանուն ինքնաձիգի հեղինակ Կալաշնիկովի արձանը: Բացման պատիվն էլ տրվել է անկախ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Ասում են, հիշյալ զինագործի ընդամենը փոքրիկ կիսանդրի նրա ծննդավայրում կա: Ու հիմա Ռուսաստանի հերոսի նման մեծարում հայոց հողում... Օրն էլ, նոր գլխի ընկա, պատահական չեն ընտրել. չէ՞ որ երեկ հոկտեմբերյան հեղափոխության (Ճիշտը՝ խռովություն) հերթական տարեդարձն էր: 
Մտահոգ էի, որ սովետը կվերադառնա, բայց այսչափ արագաքա՞յլ, մեր իսկ հրավերո՞վ...