«Ժողովուրդ». Ո՞ւր է «անհետացել» Արթուր Բաղդասարյանը


09:00 , 8 նոյեմբեր, 2014

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը մամլո ասուլիս տալուց հետո տեւական ժամանակով «անհետանալու» է քաղաքական դաշտից: Տեղեկացրել էինք նաեւ, որ ՕԵԿ առաջնորդը որոշել է մեկնել ՌԴ ու ինչ-որ ժամանակ հետո նոր վերադառնալ Հայաստան: Այսօր արդեն բոլորին տեսանելի է, որ Ա. Բաղդասարյանը քաղաքական դաշտում որևէ գործառույթ չի իրականացնում՝ չնայած այն բանին, որ իշխանությունից ընդդիմոթյան ճամբար տեղափոխվելուց հետո Ա. Բաղդասարյանը խոստանում էր փողոցից տուն  չգնալ:

Հիշեցնենք, որ մենք տեղեկացրել էինք նաեւ, որ Ա. Բաղդասարյանն իր այդ քայլով նպատակ ունի մոռացության մատնել ՕԵԿ-ի նախկին՝ իշխանական, կարգավիճակն ու կուսակցության շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Իսկ որոշ ժամանակ հետո, երբ ՌԴ-ից մեծ շուքով վերադառնա, Ա. Բաղդասարյանը մտադիր է լայն թափով քաղաքական գործունեություն ծավալել: ՕԵԿ առաջնորդը որոշել է քաղաքական դաշտ վերադառնալ խրոխտ քայլերով՝ իր ընդդիմադիր ելույթներով փորձելով ժողովրդին ապացուցել, որ ինքն այլևս արմատական ընդդիմություն է»։