«Հայկական ժամանակ». Ամենայն հավանականությամբ ՀՀ ԿԲ–ն երեկ միջամտել է դրամի փոխարժեքին՝ դրա արժեզրկումը թույլ չտալու նպատակով


08:53 , 8 նոյեմբեր, 2014

«ՀՀ ֆոնդային բորսայում երեկ կայացել են վերջին ամիսների համար անսովոր մեծ ծավալների՝ 9.4 միլիոն դոլարի գործարքներ։ Դրանց արդյունքում մեկ դոլարի միջին կշռված փոխարծեքը կազմել է 414 դրամ 70 լումա։ Եվ այն, որ օրվա վերջում գինը նվազել է, ստիպում է կասկածել, որ դոլարի զգալի ինտերվենցիա է իրականացվել»,–գրում է թերթը։ Իսկ մեկ այլ հոդվածում անդրադառնում է ռուսական ռուբլու արժեզրկման գործընթացին։

«Վերջին մի քանի շաբաթներին գրեթե ամեն օր ռուսական ռուբլին արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել։ Այդ առումով նոյեմբերի 6-ը և 7-ը արժեզրկման տեմպերով աննախադեպ են եղել»: