Ալկատրաս կղզու բանտը


07:20 , 8 նոյեմբեր, 2014

Ալկատրաս կղզու վրայի բանտը, որտեղ պահվում էին առավել վտանգավոր հանցագործները, գործեց մինչև 1963 թ.–ը և այդ ժամանակ համարվում էր միակ դաշնային բանտը, որտեղ բանտարկյալները լոգանք էին ընդունում տաք ջրով։ Բայց պատճառներն ամենևին էլ մարդասիրական չէին. բանտի ադմինիստրացիան որոշել էր, որ հարմարավետությանը սովորած բանտարկյալները ավելի քիչ են հակված փախուստի, այն էլ Սան Ֆրանցիսկոյի ծոցի սառը ջրերով։