Ինչու՞ հին եգիպտացիները չեն հիվանդացել քաղցկեղով


05:36 , 8 նոյեմբեր, 2014

Operativ.am–ը գրում է.

Գիտնականները հետազոտել են հարյուրավոր մումիաներ` չարորակ ուռուցքների հետքերը գտնելու անհաջող փորձերով: Արդյունքում, նրանք հանգել են այն եզրակացության, որ քաղցկեղը ժամանակակից հիվանդություն է, որն առաջանում է աղտոտված միջավայրի և սխալ սնվելու պատճառով: Դրանց նախորդել են երկար տարիների հետազոտությունները. գիտնականներն ուսումնասիրել են հին Եգիպտոսի և Հարավային Ամերիկայի 3 հազար տարվա հնություն ունեցող բազմաթիվ մումիաներ: Եվ չեն գտել ուռուցքի ոչ մի ակնհայտ ախտանիշ:

Միայն մեկ եգիպտական մումիայի մոտ են հայտնաբերել հաստ աղիքի քաղցկեղ: Եթե հավատանք գիտնականներին, ապա գրական աղբյուրների մեջ, այդ թվում հնադարյան գրավոր վկայություններում, չկա ոչ մի ակնարկ այդ հիվանդության մասին: Հիվանդություն, որը հազարամյակներ անց դարձել է Երկրագնդի վրա գրեթե ամենազանգվածայինը, իսկ սրտանոթային հիվանդություններից հետո քաղցկեղը զբաղեցնում է երկրորդ տեղը:

Գիտնականներից մեկն ասում է, որ չարորակ ուռուցքների հյուսվածքները ավելի լավ են պահպանվում, քան առողջ հյուսվածքները: Քաղցկեղով մումիան անհնար կլիներ չնկատել, և քանի որ Եգիպտոսում վիրաբուժությունը ցածր մակարդակի վրա էր գտնվում, ոչ ոք չէր համարձակվի հեռացնել ուռուցքը: Այդպես էլ չգտնելով քաղցկեղի ախտանիշերը, գիտնականները համարում են, որ հնում մարդիկ ընդհանրապես չգիտեին այդ հիվանդության մասին: Իսկ եթե հիվանդությունն այնուամենայնիվ ի հայտ էր գալիս, ապա դա լինում էր շատ հազվադեպ, քանի որ բնության մեջ բացակա են ուռուցքաբանական հիվանդությունների զարգացմանը նպաստող գործոնները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ