Սիրիայում զինված բախումների զոհ է դարձել 40 մարդ


04:15 , 8 նոյեմբեր, 2014

Lurer.com–ը գրում է.

Սիրիայի հարավում Ազգային պաշտպանության ուժերի զինվորականների և տարբեր խմբավորումների զինյալների միջև բախումների զոհ է դարձել 40 մարդ: Այս մասին հայտնել է Agence France-Presse- ը՝ հղում անելով Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի կենտրոնին:

Գործակալության փոխանցմամբ՝ բախումները տեղի են ունեցել Դամասկոսում:

Բախումների հետևանքով սպանվել է Սիրիայի Ազգային պաշտպանության ուժերի առնվազն 26 անդամ և «Ջեբխատ ան-Նուսրա» խմբավորման 14 գրոհային:

Լիբանանի անվտանգության աշխատակիցները հայտնել են լրատվական գործակալությանը, որ Սիրիայի սահմանի վրա նրանց հաջողվել է ձերբակալել 11 վիրավոր զինյալի, ովքեր փորձում էին երկրի տարածք ներխուժել: