02:00 , 8 նոյեմբեր, 20141in.am–ը գրում է.

Շատ աղջիկներ փայլերես ամսագրեր են գնում այն հույսով, որ դրանց մեջ մոդելների լուսանկարները իրենց կստիպեն մտածել ավելորդ քաշի մասին և դիետա պահել: Օհայոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ գեղեցիկ սեռի նման ներկայացուցիչները սխալվում են: Նոր ուսումնասիրությանը քոլեջի 51 ուսանողուհիներ են մասնակցել, գրում է Zee News-ը:
Ուսումնասիրողները նկատել են, որ ամսագրեր գնած աղջիկները չեն սկսել ակտիվորեն զբաղվել իրենց կազմվածքով: Դիտելով մոդելների լուսանկարները, նրանք մտածել են, որ կարող են այդպիսի տեսք ունենալ: Նրանք սկսել են իրենց ավելի լավ զգալ, սակայն ավելորդ քաշից չեն ազատվել, քանի որ նիհարելու համար ոչինչ չեն արել:
«Երբ աղջիկները ամսագրերոմ նիհարելու մասին նյութ են կարդացել կամ մոդելների լուսանկարներ են դիտել, նրանց ինքնագնահատականը միանգամից բարձրացել է: Նրանք նույնիսկ չեն էլ մտածել այն մասին, թե ինչ պետք է անեն նիհարելու համար» – ասում են ուսումնասիրողները: