Վրաց հոգևորականներ են ձերբակալվել` թմրանյութերի ապօրինի իրացման համար


01:45 , 8 նոյեմբեր, 2014

Lurer.com-ը գրում է.

Վրաց հոգևորականներ են ձերբակալվել` թմրանյութերի ապօրինի վաճառքի համար: Այս մասին հայտնել է Грузия Online-ը՝ հղում անելով Frontnews-ին:

Ըստ գործակալության՝ իրավապահները ձերբակալել են Վարսանով Մազմիշվիլիին և Նիկոլոզ Քալանդաձեին։

Փաստն արձանագրվել է երկու շաբաթ առաջ: Այժմ հոգևորականներն ազատ են արձակվել, գտնվում են մենաստանում և քավում են իրենց մեղքերը։ Բացի այդ, նրանք կարգալույծ են արվել։

Frontnews-ի հաղորդմամբ` կարգալույծ է արվել ևս երկու հոգևորական՝ Նիկոլոզ Չիտիան և Ակակիա Կուպրեիշվիլին։