Մայոնեզը վտանգավոր է առողջության համար


01:15 , 8 նոյեմբեր, 2014

1in.am–ը գրում է.

dom_mayonezԸստ դիետոլոգ բժիշկների` մայոնեզը ամենավտանգավոր մթերքներից է:

Տվյալ սննդամթերքը 65 տոկոս ճարպ է պարունակում: Ռիսկային գոտում են երեխաները, շաքարախտով, հիպերտոնիայով և աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդիկ: Ճարպերը խցանում են անոթների պատերը` արյան մեջ բարձրացնելով խոլեստերինի մակարդակը:

Այն բարձր կալորեականություն ունեցող մթերք է և նպաստում է ավելորդ քաշին:

Իսկ մայոնեզի բաղադրատարրերից նատրիումի գլյուտամատը, որը ազդում է դրա համի վրա, համեմատում են թմրանյութի հետ: