23:51 , 7 նոյեմբեր, 2014
Araratnews.am-ը գրում է.
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ` ս. թ. նոյեմբերի 10-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգը:
Համերգին մասնակցում են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղ. ղեկավար Էդ. Թոփչյան/, Հայաստանի պետական կամերային երգչախումբը /գեղ. ղեկավար Ռ. Մլքեյան/, «Հովեր» պետական կամերային երգչախումբը /գեղ. ղեկավար Ս. Հովհաննիսյան/, Երևանի պետական կամերային երգչախումբը /գեղ. ղեկավար Հ. Թոփիկյան/, Իրինա Զաքյանը /սոպրանո/, Երաժշտական դպրոցների հավաքական երգչախումբ /դիրիժորական վահանակի մոտ՝ Տ. Մանսուրյան/:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ