Երևանում լուրջ խնդիր է տրանսպորտի խցանումները


23:50 , 7 նոյեմբեր, 2014

Երևանում լուրջ խնդիր է տրանսպորտի խցանումները: Գիտեմ՝ արդարանալու համար միշտ շեշտվում է, թե ցանկացած մեգապոլիսում դա չլուծվող խնդիր է: Բայց պետք հենց սկզբից այդ ասողներին ես էլ իմ հերթին ասեմ, որ այդ խնդրին առնչվող մայրաքաղաքներում սպառված են բոլոր հնարավոր ռեսուրսները, որով թեթևացվում է ավտոտրանսպորտի շարժը: Մայրաքաղաք Երևանի տրանսպորտային միջոցները սպասարկող ճանապարհները, ստորգետնյա տրասնպորտը գտնվում է 20-րդ դարի կեսերի մակարդակի վրա: Երևանում պետք է ավելացնել մետրոյի կայարանների թիվը, խաչմերուկներին պետք է կառուցել վերգետնյա ուղեցանցեր, որով և կկարգավորի տրանսպորտային միջոցների հոսքերը: Մի հատ խայտառակ վիճակ ա առաջանում, երբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունենում կամ պիկ ժամերին մի պաշտոնյա է որոշում տեղաշարժվել իր ուղեկցող մեքենաներով: Մտածեք պարոնայք, մտածեք, մի օր էլ դուք եք ներվայնալու էդ խցանումների մեջ: