23:22 , 7 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
«Ծննդյան տոները Ռոքֆելերյան կենտրոնում» ամենամյա արարողության պատվին Նյու Յորք է բերվել 26 մ բարձրությամբ և 13 տոննա կշռող եղևնին, հաղորդում է NBC New York-ը:
Մի քանի տարի առաջ Ռոքելերյան կենտրոնի գլխավոր այգեպանն անցել է Փենսիլվանիայի մայրուղով և ֆերմայի տարածքում մի հսկայական եղևնի էր նկատել: Նա մի քանի լուսանկար էր արել և խնդրել ֆերմայի տիրոջը եղևնին նվիրաբերել ամենամյա տոնին, սակայն ֆերմայի տերը հրաժարվել էր:
Այս տարի ֆերմայի նոր տերերը համաձայնել են նվիրաբերել եղևնին: Տոներից հետո այն կրկին Փենսիլվանիա կտանեն, որտեղ այն կօգտագործվի շինարարության մեջ:
Ծառը կզարդարեն 45 հազար լամպերով և գրեթե երեք մետրանոց աստղով, որը պատրաստված է Swarovski քարերից:
Արարողությունը անցկացվում է 1933 թվականից սկսած: