Կարա Դելվինը օրական 6 հազար ֆունտ սթեռլինգից ավելի է վաստակում


21:52 , 7 նոյեմբեր, 2014

20141107-carad-post1in.am-ը գրում է․

Կարա Դելվինի Cara & Co ընկերությունը առաջին անգամ խոսել է բրիտանացի մոդելի եկամուտների մասին: Պարզվել է` 22-ամյա մոդելը վաստակել է օրական 6.5 հազար ֆունտ սթեռլինգ: Արդյունքում, մեկ տարում նա 2.4 մլն ֆունտ է կուտակել, գրում է Spletnik.ru-ն:

2013-2014 թվականներին Կարան համագործակցել է մի շարք հայտնի ապրանքանիշերի հետ: Իսկ 2014-ին հայտնվել է ըստ Forbes-ի ամենաբարձր վարձատրվող մոդելների ցուցակում:

2014-ին նա ոչ միայն թողարկել է Mulberry պայուսակների հավաքածուն և DKNY-ի համար հագուստի հավաքածու, այլև մասնակցել է Burberry-ի բույրի գովազդին և դարձել Topshop ընկերության ծննդյան գովազդի դեմքը:

Այժմ մոդելը ստացել է նաև իր առաջին գլխավոր դերը «Թղթե քաղաքներ» դետեկտիվում:
кара-3

кара