Վերջին հինգ տարիներին աճել է թե՛ ամուսնությունների, թե՛ ամուսնալուծությունների թիվը


21:39 , 7 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է.

2014թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում ամուսնություն է գրանցել 14 հազ. 348 զույգ, ինչը 875-ով ավելի նախորդ տարվա առաջին 9 ամիսների համեմատ: 2010-2014թթ. ինը ամիսների համեմատությունը ցույց է տալիս, որ ամուսնությունների ցուցանիշը 5 տարվա կտրվածքով աճել է 1306-ով: Այս ցուցանիշները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

2014թ.-ի առաջին 9-ը ամիսների ամուսնությունների մեծ մասը՝ 5237-ը, գրանցվել է մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատ ամուսնությունները գրանցվել են Կոտայքում՝ 1345 զույգ, իսկ ամենաքիչը Վայոց ձորում՝ 239 զույգ: Վերջին հինգ տարիներին ավանդաբար ամենաքիչ ամուսնությունները գրանցվել են հենց Վայոց ձորում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ