Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը կապահովի Թուրքմենստանի գազը. Էրդողան


21:32 , 7 նոյեմբեր, 2014

turkmen_gas1in.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եվրոպական շուկա թուրքմենական բնական գազի առաքումը կապահովի Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, հաղորդում է Ria Novosti-ն:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս թուրքմենական բնական գազի Թուրքիայով եվրոպական շուկա առաքման կազմակերպմանը և Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովմանը»,- ասել է պաշտոնական այցով Աշխաբադում գտնվող Թուրքիայի նախագահը:

Թուրքմենական գազի Եվրոպա առաքումները սկսելու համար մեկնարկել է TANAP գազատարի կառուցումը, որի շուրջ աշխատանքները տարվում են բարձր տեմպերով: Էրդողանի կարծիքով` իր երկիրը կարևոր դեր է խաղում ադրբեջանական և թուրքմենական գազի` Արևմուտք առաքման գործում: