Իտալացին քլունգով ջարդել է ավտոմեքենան, երբ այն գործի չի ընկել


21:01 , 7 նոյեմբեր, 2014

B1l5_OYIMAA5mmF1in.am-ը գրում է․

Իտալացին ջարդել է նոր ավտոմեքենան, երբ այն գործի չի ընկել, հայտնում է Milano.corriente.it-ը:

Իտալիայի Լիսսոնե քաղաքի 34-ամյա բնակիչը մի քանի օր առաջ նոր Fiat 500 է ձեռք բերել: Սակայն մի քանի րոպե հետո, երբ մեքենան գործի չի ընկել, տղամարդն այն ցանցի է վերածել:

Դժգոհ ու կատաղած՝ նա քլունգով ջարդել է ավտոմեքենան: Նա կոտրել է հետևի ապակին, կոտրել է կողային հայելիներից մեկը և ավելի քան 100 անգամ հարվածել է մեքենայի կորպուսին:

Աղմուկը լսած հարևանները ոստիկանություն են կանչել, որը սպասել է, մինչև տղամարդը հանգստանա և դադարի «ծեծել» իր ավտոմեքենային:

Զգացմունքային վարորդին հիվանդանոց են տարել, իսկ ավտոմեքենան՝ արհեստանոց, որտեղ անմիջապես ասել են, որ մեքենան հնարավոր չէ վերականգնել: