Ինչպե՞ս կարելի է երկրի դեմքը միջազգային ասպարեզում ներկայացնող այդ կառույցից ինչ-որ արդյունքներ ակնկալել


19:50 , 7 նոյեմբեր, 2014

ԱԳՆ-ն նման անհեթեթ վիճակներում հայտնվում է առաջին հերթին այն պատճառով, որ որևէ ազդեցություն կադրային քաղաքականության վրա իրականում չունի: Այդ դաշտում ԱԳՆ-ն վաղուց պատանդ է դեսպանների պաշտոններում մարդկանց լավություն անելու մղումներով նշանակումներ անելու արդեն ավանդույթի վերածված պրակտիկայի ճիրաններում: Եվ հարց է առաջանում` ինչ իմաստ ունի դիվանագիտական ինչ-որ դպրոցների, ակադեմիաների ստեղծումը, պրոֆեսիոնալ դիվանագետների պատրաստումը, եթե միևնույն է, առանցքային պոստերում նշանակումները կատարվում են բոլորովին այլ չափորոշիչներով կամ այդ չափորոշիչների բացարձակ բացակայությամբ, ընդամենը պահի տակ կայացված որոշումների ազդեցությամբ: Կամ ինչպե՞ս կարելի է երկրի դեմքը միջազգային ասպարեզում ներկայացնող այդ կառույցից ինչ-որ արդյունքներ ակնկալել, երբ օղակները, որոնք կոչված են դրսում ապահովելու այդ արդյունքները, նրան բառի բուն իմաստով ուղարկում են «գրողի ծոցը»՝ միայն այն բանի համար, որ իրենց նշանակման համար պարտական են ոչ թե ԱԳ նախարարությանը և իրենց կարիերային բնական աճին, այլ հանրապետության նախագահին:

Կից նյութն այստեղ