Տոգոյի նախագահը դարձել է Արևմտյան Աֆրիկայում էբոլայի դեմ պայքարի համակարգողը


19:32 , 7 նոյեմբեր, 2014

Operativ.am-ը գրում է․

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արևմտյան Աֆրիկայի երկրների առաջնորդները Տոգոյի նախագահ Ֆորա Գնասսինգբեին նշանակել են էբոլայի դեմ պայքարի համակարգող:

Փոխանցվում է, որ այդ տարածաշրջանում վիրուսի տարածման հետևանքով արդեն 5 հազար մարդ է մահացել: Գրում է Russian.rt.com-ը:

Գանայի մայրաքաղաքում անցկացված Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի գագաթնաժողովն այս տարի բարձրագույն մակարդակով անցկացվող արդեն երրորդ հանդիպումն էր, որը հրավիրվել էր մահացու հիվանդության դեմ պայքարի պատճառով: