18:49 , 7 նոյեմբեր, 2014Ցնցող հյուսիսափայլ Իսլանդիայում

Էգ գոմեշը գլուխը թփերի մեջ տանելուց հետո բոլորովին պատահաբար ականջներում տերևներից «զարդեր» է վաստակում (Հարավային Աֆրիկայի Սաբի Սենդ մասնավոր արգելոց)։

Ձնային կապիկները վայելում են բնական տաք հանքային աղբյուրների ավազանները Ճապոնիայի Նագո շրջանի լեռներում։

Հսկայական սպիտակ շնաձուկը լողում է Հարավայի Աֆրիկայի Գանսբայի ափամերձ հատվածում գտնվող սուզման վանդակի շուրջ։

Ռիք Սուլիվանը վարում է իր շրջված մեքենան, նա 6000 դոլար գումար ու վեց ամիս է ծախսել՝ 1991թ.-ի Ford Ranger և 1995թ․-ի F-150 փիքափ մեքենաներից մեկ մեքենա ստանալու համար։

Բրիտանական թագավորական լեգեոնը ներկայացրել է «Բոլոր մարդկանց հիշատակի» արձանը, դրա շուրջ կակաչի թերթիկներ են թափված, որոնք ամեն հինգ րոպեն մեկ վերև են թռչում՝ տեղադրված հատուկ համակարգի շնորհիվ։

Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում տեղի ունեցող լապտերների փառատոնը

Վալտեր անունով ծովային ջրասամույրը, որ կուրացել էր հրազենից արձակված կրակոցի հետևանքով, առաջին անգամ բաց է թողնվել Վանկուվերի ակվարիում էգ ջրասամույրի հետ։ Վալտերը մեկ տարի շարունակ վերականգնողական բուժում էր ստանում։

Ռուս լուսանկարիչ Ելիզավետա Տիշենկոն կարողացել է լուսանկարել որսած ձկան համար պայքարող երկու գորշ արջերին Ալյասկայի Կատամայ ազգային պարկում։

Անասնաբույժները կերակրում են 3 շաբաթական ընձուղտին Սիբիրի Կրասնոյարսկ բնակավայրում։ Ընձուղտի մայրիկը հրաժարվել է կերակրել ու հոգ տանել ձագուկի մասին, և կենդանաբանական այգու աշխատակիցները ստիպված էին ձեռքով կերակրել նրան։ Նրանց պնդմամբ՝ սա առաջին անգամն է, որ նրանք ստիպված են ընձուղտի ձագուկին ձեռքով կերակրել։

Ուեն Բոլինը սրածայր ձողեր է նետում փայտե տախտակի դիմաց կանգած քրոջ ուղղությամբ։ Դանակ նետողների նման Բինը մեկ րոպեի ընթացքում 30 ձողեր նետեց քրոջ հետևում գտնվող փայտե տախտակին։ «Ես վստահում եմ եղբորս։ Եթե նա վստահ չլիներ իր ճկունության վրա, նա ինձ հետ չէր փորձի։ Ես բոլորովին չեմ վախենում», - ասում է Բեինգը։

Մարդը նայում է Շանհայի շրջանի Ռաիյուան բնակավայրում հենց նոր կառուցված աղբի հորից ներս։ Աղբի այս հորը, որը 1.9 մետր տրամագիծ ու 2.8 մետր խորություն ունի, կարող է 10 կուբամետր աղբ պարունակել։ Այն կառուցվել է բացօթյա աղբանոցներին փոխարինելու համար։

Սոմերսեթ Օուք Մանոր գոլֆի ակումբի տեսարանը մայրամուտին

Մեծ Բրիտանիայի թագուհին Լոնդոնի Ուելինգթոն բարաքների Ֆլենդերսի հուշարձան-այգու բացման արարողությանը ծաղկեպսակ դնելիս։

Մոդել Կառա Դելեվինը այցելել էր Փարիզի Printemps հանրախանութի և Բրիտական նորաձևության Burberry ապրանքանիշի համագործակցության առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը։

Ցուցարարը մատներով հավանության նշան է ցույց տալիս, Բրյուսել։

Տասնյակ հազարավոր մասնավոր ու հասարակական սեկտորի աշխատակիցներ դուրս են եկել ցույցերի Բելգիայի նորընտիր կառավարության իրականացվելիք բարեփոխումների դեմ:

Ծխախոտ վաճառողները դիմակներ են կրում Փարիզում տեղի ունեցող ծխախոտավաճառների կոնգրեսի ժամանակ՝ իբրև բողոքի նշան։

Սերֆերը Միչիգանի լճում փորձում է տեսնել՝ արդյոք ալիքները հարմար են սերֆինգի համար Սբ Հովսեփի փարոսի մոտ։

Ամբողջական լուսինը բարձրանում է Կանզասի Ռենո շրջանի Սբ Հովսեփ կաթոլիկ եկեղեցու վերևում։

Արեգակի վրա ակտիվ շրջանը, որից միջին մակարդակի բռնկում է երևում։ Լուսանկարներն արվել են NASA-ի Արեգակնային ակտիվության աստղադիտարանի կողմից։ Սա երկրորդ այսպիսի բռնկումն է նույն հատվածում։ Առաջինը տեղի էր ունեցել նոյեմբերի 3-ին։

Հինդուիզմի հետևորդ հնդիկները մոմ են վառում Գանգեսի ափերին Կարիկա Պուրնիմա տոնի կապակցությամբ։

Այցելուները լուսանկարում են Ֆրանսիացի արվեստագետ Պրունե Նուրիի տերակոտայի զինվորների արձանիկները՝ որպես Մեխիկոյի Դիեգո Ռիվեր-Անահուակալի թանգարանում ցուցադրված «Տերակոտայի դուստրերը» ցուցահանդեսի մաս։ Արվեստագետն իր աշխատանքները ստեղծելու համար ոգեշնչվել է Ցին Շի Հուանդի օրոք Չինաստանում իր դամբարանում կառուցված տերակոտայի զինվորների արձաններից։

Թիավարողերի թիմերը թիավարում են Հուանհին կղզում Հավաիկի Նուի Վա մրցարշավի առաջին օրը։

Ապստամբ զինվորն անցնում է խիտ փոշով ծածկված հատվածով, որը կործանվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ զորքերի կողմից կիրառված բարելային ռումբերի պատճառով։

Lotus-ի աշխատակիցները ստուգում են անիվները Սան Պաուլոյի «Formula One Brazilian Grand Prix» մրցարշավին նախապատրաստվելու ժամանակ։
