18:12 , 7 նոյեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
«Ղարաբաղի պաշտոնական տեսակետը չի կարող ուրիշ լինել, քան մենք դա ասում ենք` Ղարաբաղը ձգտում է միջազգային ճանաչման: Այդ թիրախը ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի համար է կարևոր»,-ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը` ի պատասխան այն հարցի, թե ինչպես է վերաբերում , որ տևական ժամանակ է «Ժառանգությունը» օրակարգ է բերում ԼՂՀ-ն ճանաչելու մասին նախագիծ, որը մերժվում է և արդյոք իրենք ուզում են, որ Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Նա նաև ասաց, որ Ղարաբաղում ոչ մեկ չի կարող ասել, թե դեմ է, որպեսզի Հայաստանը ճանաչի ու առհասարակ` ճանաչմանը դեմ է:
«Տեսակետ կա, - նշեց նա,- որ դա կարող է լինել Հայաստանի կողմից, հետո նոր միջազգային հանրության կամ միջազգային ճանաչում լինի, նոր վերջում ճանաչի Հայաստանը»:
«Կարևորն այն է, որ Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացը սկսված է»,- շեշտեց նա:
Տեղեկացրեց նաև, որ վերջերս այս հարցը քննարկել է նաև «Ժառանգության» հետ, բայց ինքն այն կարծիքին է, որ անընդունելի է այն տարբերակը, որով այդ հարցը փորձ է արևվում մտցնել ՀՀ ԱԺ օրակարգ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ