Հովհաննես Այվազովսկիի կտավները կլինեն լոնդոնյան աճուրդի գլխավոր լոտերից


18:00 , 7 նոյեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Նոյեմբերի 26-ին լոնդոնյան Bonhams աճուրդի տան գլխավոր լոտերը լինելու են Նիկոլայ Ռերիխի և Հովհաննես Այվազովսկիի կտավները:

Ամենակարևոր լոտերից մեկը լինելու է Հովհաննես Այվազովսկիի «Քրիստաֆոր Կոլումբոսի նավատորմի ժամանումն Ամերիայի ափեր» կտավը, որի վրա հայտնի նկարիչն աշխատել է 1892 թվականին և որը գնահատվում է 700-900 ֆունտ:

Հայտնի ծովանկարչի այս կտավը հանդիսանում է  Կոլումբոսի կյանքին նվիրված 5 կտավներից մեկը: Այդ կտավների վրա Այվազովսկին սկսել է աշխատել 1888 թվականից սկսած: Դրանք ամենահայտնիներից են ամբողջ աշխարհում: