17:42 , 7 նոյեմբեր, 2014
Այսօր Անի Քոչարի հոդվածը կարդացի, ու ինձ մոտ երկակի զգացողություն առաջացավ: Անին մեղադրում է անձեռք ծնված երեխայի ծնողներին, որ նրանք փոքրիկին մանկատուն են հանձնում: Համաձայն եմ՝ նրանք այդպես չպետք է վարվեն, բայց նրանց մեղադրել պետք չի, որովհետև դա շատ ծանր հոգեբանական որոշում է ու, հավատացեք, շատ ծանր ֆիզիկական պատասխանատվություն:
Եվ շատ ուրախացա. Անին ասել է, որ պատրաստ է որդեգրել փոքրիկին: Միշտ պետք է հիշել՝ մի մարդը ուժեղ է, մյուսը թույլ, չի կարելի մեղադրել ոչ ոքի իր որոշման համար: Եթե մարդիկ ամեն ինչով իրար նման լինեին, աշխարհը չէր զարգանա: Ալեքսանդր Մակեդոնացին էլ եզակի կերպար էր, ու մենք էլ նրա արածները չենք կարող անել, ամեն ինչ հարաբերական է: Երեկ ես խոսել էի Նիք Վույչիչի մասին ու շատ ուրախ եմ, որ Հայաստանում նրան ճանաչում են, ու Անին էլ էր հղում արել Նիքի կերպարին: Յուրաքանչյուր մարդ կարող է Նիք դառնալ, ուղղակի նրա պետք է սիրի ու սիրված լինի: