17:12 , 7 նոյեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը:
Դատական նիստի ընթացքում Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը լրացրեց դեպի վայրի զննության արձանագրությունը անթույլատրելի ճանաչելու միջնորդությունը:
Փաստաբանն ասաց, որ հնարավոր չեղավ պարզել, թե ով է մասնակցել դեպքի վայրի զննությանը՝ որպես ընթերակա, այսինքն, ըստ փաստաբանի, հնարավոր չէ պարզել՝ արդյոք նա իրավունք ունեցե՞լ է մասնակցել քննչական գործողությանը, թե ոչ, արդյոք նա բացարկման ենթակա ա՞նձ է, թե ոչ: Փաստաբանի խոսքով՝ դատարանում պարզվեց, որ անձանցից մեկը, թեև ստորագրել է դեպքի վայրի զննության արձանագրության տակ, սակայն չի մասնակցել դրան, նրան չեն բացատրվել իր իրավունքներն ու պարտականությունները:
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ պարզվել է նաև, որ դեպքի վայրի զննության արձանագրությանը կից սխեմայում չեն նշվել հետքեր, որոնք առկա են դեպքի վայրում և նշվել են հետքեր, որոնք առկա չեն դեպքի վայրում: Փաստաբանն ասաց, թե չի կարող նշել՝ դա դիտավորությա՞մբ է եղել, թե ոչ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ